Ջանկառլո Դե Սիստի
Ջանկառլո Դե Սիստի իտալ.՝ Giancarlo De Sisti | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1943[1] (81 տարեկան) | ||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||
Հասակ | 169 սանտիմետր | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջանկառլո Դե Սիստի (մարտի 13, 1943[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։
Որպես ֆուտբոլիստ առաջին հերթին հայտնի է «Ֆիորենտինա» և «Ռոմա» ակումբներում, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականում իր ելույթներով։
Իտալիայի չեմպիոն, Իտալիայի կրկնակի գավաթակիր, տոնավաճառների գավաթակիր, հավաքականի կազմում՝ Եվրոպայի չեմպիոն։
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոմա» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է։ Մեծահասակների ֆուտբոլային կարիերան սկսել է 1960 թվականին նույն ակումբի հիմնական թիմում, որտեղ անցկացրել է հինգ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 87 խաղի։ Այդ ընթացքում նվաճել Է Իտալիայի գավաթը, դարձել տոնավաճառների գավաթակիր։
Այս թիմում իր խաղով նա գրավել է «Ֆիորենտինա» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որի կազմին միացել է 1965 թվականին։ Խաղացել է «մանուշակների» կազմում իր խաղային կարիերայի հաջորդ ինը մրցաշրջաններում։ «Ֆիորենտինայի» կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի հիմնական խաղացողը։ Այդ ընթացքում իր գավաթների ցանկին ավելացրել է Իտալիաայի չեմպիոնի տիտղոսը, կրկին դարձել Իտալիայի գավաթակիր[2][3]։
1974 թվականին վերադարձել է «Ռոմա», որի կազմում խաղացել է 5 մրցաշրջան։ «Ռոմայի» կազմում հանդես գալով՝ հիմնականում խաղադաշտ է դուրս եկել նաև թիմի հիմնական կազմում։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1979 թվականին «Ռոմայում» հանդես գալով։
Ելույթներ ազգային հավաքականներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկվել է Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Երիտասարդական մակարդակում մասնակցել է 3 պաշտոնական հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։ Հետագայում պաշտպանեց Իտալիայի երկրորդ հավաքականի գույները։ Այս թիմի կազմում ևս անցկացրել է 3 հանդիպում։
1967 թվականին Իտալիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է պաշտոնական խաղերում։ Ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 6 տարի, երկրի գլխավոր թիմի համազգեստով անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում մասնակցել է 1968 թվականի Եվրոպայի տնային առաջնությանը, որտեղ իտալացիները նվաճել են մայրցամաքային Չեմպիոնների տիտղոսը, և 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ թիմի հետ նվաճել է արծաթ[3][4]։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Սիստին տեխնիկական կիսապաշտպան է, որը բնութագրվում էր խաղի պարզությամբ[5], նախընտրելով կարճ անցումներ և ճշգրիտ փոխանցումներ[6]։ Կառլո Կիեզան նրան անվանել է «կիսապաշտպանության տնօրեն»[7]։ Նա հազվադեպ էր կորցնում հանգստությունն ու սառնասրտությունը[5], դաշտի գերազանց տեսլականի և բնածին ինտուիցիայի հետ մեկտեղ[8], նա նաև տիրապետում էր հեռահար փոխանցումների հմտությանը[5]։ Այսպիսով, նա միշտ կարողացել է ընտրել թիմի համար օպտիմալ լուծում և շատ քիչ սխալներ է թույլ տվել[8]։
Մարզչի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզչական կարիերան սկսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո՝ 1981 թվականին, գլխավորելով «Ֆիորենտինա» ակումբի մարզչական շտաբը[3][9]։
Հետագայում գլխավորել է «Ուդինեզեի» թիմը, 1991 թվականին պատրաստել է իտալական բանակի հավաքականը[3][9]։
Դե Սիստիի մարզչական աշխատանքի վերջին վայրը եղել է «Ասկոլի» ակումբը, որը նա գլխավորել է որպես գլխավոր մարզիչ մինչև 1992 թվականը[3][9]։
Կարիերայի ավարտից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին խաղացել է «ֆուտբոլային մարզիչ» ֆիլմում» (իտալ.՝ L'allenatore nel pallone) դերը ինքն իր։ Նա հաճախ հրավիրվում է որպես հեռուստատեսության և ռադիոյի սպորտային մեկնաբան, ինչպես նաև 1988 թվականից լրագրողների շքանշանի անդամ է։ 2009 թվականից հանդիսանուամ է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, այդ թվում՝ երիտասարդության հարցերով դեսպան[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «DE SISTI» (իտալերեն). Enciclopedia Giallorossa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «De Sisti, Giancarlo» (իտալերեն). Treccani: Enciclopedia dello Sport (2002). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Giancarlo De Sisti - International Appearances». RSSSF. 2003 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Giancarlo De Sisti. — Calcio 2000, 2003. — С. 134—135.
- ↑ ViolaclubAncona.it (ed.). «GIANCARLO DE SISTI». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ cinquantamila.corriere.it, ed. (2008 թ․ հոկտեմբերի 5). «Giancarlo De Sisti». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 8,0 8,1 EnciclopediaGiallorossa.com (ed.). «LA CESSIONE DI DE SISTI APRE LA STRADA ALLA ROMETTA». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Mario Gherarducci (2003 թ․ մարտի 13). «De Sisti canta "Grazie Lazio" "Nessuno mi faceva lavorare"» [De Sisti sings "Grazie Lazio": "Nobody ever called me for giving me a job"]. Corriere della Sera (իտալերեն). Milan. էջ 47. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ NazionaleParlamentari.it (ed.). «Giancarlo De Sisti». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 13 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինա ՖԱ մարզիչներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ